DabblerDabbler
Մեր մասինՎայրերՊլաններՆվեր քարտԳործընկերների համար
expand_more

Բացահայտեք ձեր իրական հետաքրքրությունը

Սպորտ, արվեստ և հոբբիներ. ամենը՝ մեկ վայրում։

Ինչու Dabbler

Մեծ բազմազանություն մեկ հարթակում

Մուտք դեպի 100+ վայրեր ամբողջ Հայաստանում՝ սպորտից մինչև արվեստ և ստեղծագործական հոբբիներ մեկ վայրում։

Մատչելի բացահայտում

Մատչելի ամսական վճար, որն ավելի ցածր է, քան մեկ այցելության արժեքը և բացում է հետաքրքրությունների մի ողջ աշխարհ

Հեշտ հասանելիություն՝ QR-ի սկանավորմամբ

Այցերի ճկուն համակարգ. պարզապես սկանավորեք ընդունարանի QR կոդը և վայելեք ձեր այցելությունն առանց ավելորդ գործընթացների։

Հեշտ ամրագրում և ճկուն չեղարկում

Ամրագրեք այցելությունը վայրկյանների ընթացքում և հեշտությամբ չեղարկեք՝ պահպանելով ձեր գրաֆիկի ճկունությունը։

Ինչպես է աշխատում

Ընտրեք ձեր սիրելի վայրը

Ուսումնասիրեք մեր կողմից ընտրված վայրերն ու գտեք այն, ինչն ամենից շատ է համապատասխանում ձեզ։

Ընտրեք ձեր սիրելի վայրը

Ամրագրե՛ք ձեր սիրելի զբաղմունքը

Ընտրեք ձեր նախընտրած ժամն ու ամրագրեք ձեր տեղն ընդամենը մի քանի հպումով։

Ամրագրե՛ք ձեր սիրելի զբաղմունքը

Սկանավորեք QR կոդը և սկսեք ձեր ճամպորդությունը

Պարզապես սկանավորեք տվյալ վայրի QR կոդը և սկսեք ձեր փորձառությունը։

Սկանավորեք QR կոդը և սկսեք ձեր ճամպորդությունը

Հաճախ տրվող հարցեր

Dabbler-ը միավորում է փորձառությունների և անձնական զարգացման վրա կենտրոնացած տարբեր վայրեր։ Այստեղ կարող եք գտնել մարզասրահներ, առողջության բարելավմանն ուղղված սեսիաներ, արվեստի և խոհարարական դասեր, թանգարաններ, ստեղծագործական ստուդիաներ և այլ վայրեր՝ նախատեսված ուսումնասիրության և ինքնաբացահայտման համար։
Այո, դուք կարող եք տեսնել վայրերի ամբողջական ցանկը, ուսումնասիրել դրանք քարտեզի վրա և յուրաքանչյուր վայրի մասին մանրամասն նկարագրություն կարդալ՝ մինչ ձեզ հարմար փաթեթի գնումը։
Ոչ, բոլոր ամրագրումները կատարվում են անմիջապես Dabbler հավելվածի միջոցով։ Որոշ վայրեր կարելի է այցելել առանց նախնական ամրագրման (օրինակ՝ մարզասրահներ կամ բաց մուտքով վայրեր), իսկ մյուսների համար ամրագրումը պարտադիր է (օրինակ՝ արվեստի սեսիաներ, վարպետաց դասեր կամ խմբային մարզումներ)։ Ամրագրման պահանջները հստակ նշված են հավելվածում։
Տվյալ վայր հասնելիս բացեք Dabbler հավելվածը և ներհավելվածային տեսախցիկի միջոցով սկանավորեք տվյալ վայրի QR-կոդը։ Ձեր այցելությունը կվավերացվի անմիջապես՝ առանց լրացուցիչ քայլերի։
Ձեր ընթացիկ փաթեթի և այցելությունների մասին մնացած տեղեկությունը հասանելի է հաշվի բաժնում։ Յուրաքանչյուր այցելությունից հետո հաշվարկը թարմացվում է։
Այո, եթե արդեն գտել եք այն ձեզ ոգեշնչող հոբբին կամ դասը, կարող եք միանգամից գնել տվյալ վայրի կողմից առաջարկվող փաթեթներից որևէ մեկը։ Մեր գործընկերների կողմից առաջարկվող փաթեթները կարող եք տեսնել «Գործընկերների փաթեթներ» բաժնում։